«Իրենք տուն են գնում՝ մենք չգիտենք ուր գնանք, արդեն 15 տարի»․ պետության կարիքների համար Եկմայլանի օտարված տների բնակիչները կառավարության առջև էին - RadioVan.fm

Онлайн

«Իրենք տուն են գնում՝ մենք չգիտենք ուր գնանք, արդեն 15 տարի»․ պետության կարիքների համար Եկմայլանի օտարված տների բնակիչները կառավարության առջև էին

2020-08-06 11:19 , Общество, 1160

«Իրենք տուն են գնում՝ մենք չգիտենք ուր գնանք, արդեն 15 տարի»․ պետության կարիքների համար Եկմայլանի օտարված տների բնակիչները կառավարության առջև էին

Երևանի Եկմալյան փողոցի 4-16 շենքերի բնակիչների բնակարանները շուրջ 15 տարի առաջ գերակա շահ են ճանաչվել, քանդվել, սակայն անտուն մնացած բնակիչները մինչ օրս որևէ փոխհատուցում, որևէ բնակարան չեն ստացել:

Բնակիչները՝ շուրջ 27 ընտանիք, շարունակում են պայքարել իրենց իրավունքների համար: Այսօր նրանք կառավարության շենքի առջև էին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու ցանկությամբ։

«Էս երկրում բացի Նիկոլ Փաշինյանից ոչ մեկ հարց չի լուծում»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց պետության կարիքների համար 15 տարի առաջ իր քանդված տան փոխարեն տանիք պահանջող Արշակ Ղազարյանը։

«Ում մատը փուշ է մտնում, միայն Նիկոլ Փաշինյանն է, որ հույս է տալիս, որ հարցը կլուծվի։ Ոչ մեկ չի մտածում։ Կուզեի, որ մեր մասին էլ մտածեն, տուն գնալուց իմանան, որ իրենք տուն են գնում՝ մենք չգիտենք ուր գնանք, արդեն 15 տարի է, բերանով ասելը հեշտ է, բայց մի հատ թող իրենք պատկերացնեն, երբ որ գլուխները դնում են բարձին՝ մտածեն, որ 20 քանի ընտանիք անտուն է մնացել ու մի լուծում տային»,-նշեց Արշակ Ղազարյանը։

Եկմալյանի բնակիչների հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք, որ Եկմալյանի բնակիչներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել չի հաջողվել, փոխարենը, նրա օգնական Սուրեն Ղամբարյանն ասել է, որ գալիք երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը նրանց խնդրով հանդիպում կկազմակերպի։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть