Վանաձորի քիմպրոմը պայթյունավտանգ է, պայթելու դեպքում կխլի հազարավոր կյանքեր․ Մարուքյանը խնդրով դիմել է Ցոլակյանին - RadioVan.fm

Онлайн

Վանաձորի քիմպրոմը պայթյունավտանգ է, պայթելու դեպքում կխլի հազարավոր կյանքեր․ Մարուքյանը խնդրով դիմել է Ցոլակյանին

2020-08-06 19:27 , Политика, 1073

Վանաձորի քիմպրոմը պայթյունավտանգ է, պայթելու դեպքում կխլի հազարավոր կյանքեր․ Մարուքյանը խնդրով դիմել է Ցոլակյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր գրությամբ դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ բարձրացնելով Վանաձորի քիմիական կոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերի չեզոքացման հարցը։

«Խնդիրն այն է, որ որևէ մեկն այլևս այդտեղ չի աշխատում, ցրվել են նաև Քիմպրոմի անվտանգություն ապահովող և հրշեջ ստորաբաժանումները, իսկ ամեն օր ավելի ու ավելի քայքայվող տարաների մեջ դեռևս պահվում է ահռելի քանակությամբ ամոնիակ, ամոնիակաջուր, ինչպես նաև 300 կգ սնդիկ և այլն։

Ակնհայտ է, որ Քիմպրոմը պայթյունավտանգ է, ակնհայտ է նաև, որ այն պայթելու դեպքում հողին կհավասարեցնի տասնյակ կմ շառավղով տարածք ու կխլի հազարավոր մարդկային կյանքեր։ Եվ սա ոչ թե տեսական, այլ փաստացի ամեն օր ավելի իրական դարձող վտանգ է։ Այս տեսակի աղետի հետևանքները չեզոքացնելն անհամեմատ ավելի բարդ ու ժամանակատար է լինելու, քան դրա կանխումը՝ չհաշված խնդրի բարոյական կողմը. հասարակությունը շարունակ ահազանգում է վտանգի մասին, սակայն մինչ այժմ գործուն քայլեր չեն իրականացվել պայթյունավտանգ նյութերի չեզոքացման ուղղությամբ։

Ըստ այդմ՝ նախարարից խնդրել եմ իր անհապաղ հանձնարարությունը՝ լուծելու Վանաձորի Քիմպրոմում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերի չեզոքացման խնդիրը։

Պատասխանն ստանալուն պես այն ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»,-գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում։

Ավելի ուշ կատարած մեկ այլ գրառմամբ էլ Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ արտակարգ իրավիճակների նախարարությանը արագ արձագանքել է, մասնագետներն հենց այսօր այցելել են «Վանաձոր Քիմպրոմ» և ուսումնասիրել իրավիճակը:

«Ավելի մանրամասն տեղեկություններ իմ գրության պատասխանում կլինի, որը կհրապարակեմ ստանալուն պես»,-հավելել է պատգամավորը:

Лента

Рекомендуем посмотреть