Ինչպե՞ս է Ռուբեն Հայրապետյանը պատգամավոր առաջադրվել՝ լինելով այլ երկրի քաղաքացի․ Քննչականը կքննի - RadioVan.fm

Онлайн

Ինչպե՞ս է Ռուբեն Հայրապետյանը պատգամավոր առաջադրվել՝ լինելով այլ երկրի քաղաքացի․ Քննչականը կքննի

2020-08-05 17:52 , Право, 1355

Ինչպե՞ս է Ռուբեն Հայրապետյանը պատգամավոր առաջադրվել՝ լինելով այլ երկրի քաղաքացի․ Քննչականը կքննի

Քննչական կոմիտեն կքննի, թե ինչպես է Ռուբեն Հայրապետյանը Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր առաջադրվել՝ լինելով այլ երկրի քաղաքացի։

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, այնտեղ վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում այդ հանգամանքները քննարկման առարկա դարձնելու, դրանցում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով:

«Դատախազությունը հետամուտ կլինի քննությամբ ձեռք բերված արդյունքերից ելնելով՝ համապատասխան իրավական գնահատական տալու հարցում»,-նշել է Գոռ Աբրահամյանը։

Նշենք՝ երկու քրեական գործով անցնող 63-ամյա Ռուբեն Հայրապետյանը մեղադրվում է քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու և ծանր հետևանքներ առաջացնելով՝ որպես կազմակերպության ծառայող կարգադրիչ լիազորությունները չարաշահելու համար:

Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դադարեցրել է Հայրապետյանի հետախուզումը իր տարածքում։ Գլխավոր դատախազությունը հետախուզման դադարեցման պատճառը ստանալու համար դիմել էր Ռուսաստանի իրավապահներին։ Պարզվել է, որ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Հայրապետյանը 2003թ. հունիսի 20-ից հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի:

Лента

Рекомендуем посмотреть