Կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է հաստատվել հայկական երկրորդ հանրապետությունում, միաժամանակ ապաքինվել է ևս 8 քաղաքացի:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրը Ստեփանակերտից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:
Արցախում առ այսօր, COVID-19-ը ախտորոշվել է 248 մարդու մոտ, որից 189-ը հաղթահարել է հիվանդությունը, արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ կորոնավիրուսով հիվանդ պացիենտը մահացել է այլ հիվանդությունից։
Այսպիսով, Արցախում փաստացի բուժում է ստանում 58, ընդհանուր մեկուսացված է 111 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 109 նմուշառում է իրականացվել։
Մինչ այսօր իրականացվել է 6 343 փորձանմուշի հետազոտություն: