Մահացել է անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը․ աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային պանթեոնում - RadioVan.fm

Онлайн

Մահացել է անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը․ աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային պանթեոնում

2020-08-04 19:06 , Наука, HiTech, 1196

Մահացել է անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը․ աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային պանթեոնում

Մահացել է անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արեշյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (ԿԳՄՍՆ) Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:

Գրիգոր Արեշյանը ծնվել է 1949 թ. մայիսի 13-ին Երևանում: 1970 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1981 թվականին Գ. Արեշյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ ԵՊՀ-ում ստեղծվել է հնագիտական հետազոտությունների գիտական լաբորատորիան, որն էլ ղեկավարել է մինչև 1987 թվականը: 1987-1991թթ. նա զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը: Մեծ է նրա ավանդը ՀՀ տարածքի հնագիտական հուշարձանների դաշտային հետազոտությունների ոլոտում, հայաստանյան հնագիտության միջազգայնացման, հայ-ամերիկյան գիտական կապերի ընդլայնման ու ամրապնդման գործում: Անկախության առաջին տարիներին Գ. Արեշյանը ներգրավվել է նաև երկրի կառավարման գործում՝ 1991-1992թթ. զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը։

Նա ավելի քան 150 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք հրատարակվել են 5 լեզուներով՝ 12 երկրներում:

«Ցավում եմ Գրիգոր Արեշյանի մահվան կապակցությամբ: Հնագիտության ոլորտը մեծ կորուստ ունեցավ՝ ի դեմս աշխարահռչակ հնագետի և գիտնականի: Լիահույս եմ, որ նրա թողած ժառանգությունը նորովի կգնահատվի և կշարունակվի սերունդների կողմից»,-հայտնելով իր վշտակցությունը՝ նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում:

Лента

Рекомендуем посмотреть