Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և 55 տերաբայթ տեղեկություն տանել․ տեղեկությանն արդրադարձել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին։ Եվ, վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու։ Էսքան արտահոսքերի եղան, մի անգամ չլսեցինք, որ հայտնաբերվելու արտահոսքի պատճառը և պատասխանատուն։
Հ.Գ. Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք»,-գրել է մեդիափորձագետը ֆեյսբուքյան իր էջում։