Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 196-ով՝ օգոստոսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 39 298-ի, բուժվածներինը՝ 511-ով՝ դառնալով 30 372, արձանագրվել է մահվան 6 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 768-ի։
Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Ըստ աղբյուրի՝ մինչ օրս կորոնավիրուսով հիվանդ 228 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով:
Ինչ վերաբերվում է մահվան 6 ելքերին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․
«Պացիենտները եղել են 47 (կին), 67 (կին), 52 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ) և 60 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7930 մարդ: Նախորդ օրն իրականացվել 1069 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 168 164-ի: