Կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է հաստատվել հայկական երկրորդ հանրապետությունում։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրները Ստեփանակերտի հաստատված օջախների կոնտակտավորներ են: Նրանցից 3-ն ապրում են Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում, 1-ն էլ՝ Ստեփանակերտում: Միաժամանակ նշվում է, որ կորոնավիրուսով հիվանդ 12 քաղաքացի ապաքինվել է:
Այսպիսով, Արցախում առ այսօր, COVID-19-ը ախտորոշվել է 243 մարդու մոտ, որից 179-ը հաղթահարել է հիվանդությունը, արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:
Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 112 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 151 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 6 095 փորձանմուշի հետազոտություն: