Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 52-ով՝ օգոստոսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 39 102-ի, բուժվածներինը՝ 111-ով՝ դառնալով 29 861, արձանագրվել է մահվան 8 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 762-ի։
Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Ըստ աղբյուրի՝ մինչ օրս կորոնավիրուսով հիվանդ 228 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով:
Ինչ վերաբերվում է մահվան 8 ելքերին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․
«Պացիենտները եղել են 72 (տղամարդ), 75 (կին), 72 (կին), 58 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 90 (տղամարդ) և 57 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8251 մարդ: Նախորդ օրն իրականացվել 394 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 167 095-ի: