Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց:
«Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ:
Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ
Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,-նշում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, հավանաբար, նկատի ունենալով մամուլում տեղ գտած լուրը, թե, իբր, Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններին մասնակցող թուրքական և ադրբեջանական ռազմաօդային ուժերի առնվազն չորս ուղղաթիռ, ինչպեսև Թուրքիայի ռազմաօդային ուժերի առնվազն երկու F-16 օդանավ սադրիչ թռիչքներ են կատարել Երևանի ուղղությամբ՝ ընդհուպ մոտենալով Հայաստանի սահմանին։