Կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է հաստատվել հայկական երկրորդ հանրապետությունում։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր վարակակիրները Ստեփանակերտում հաստատված օջախների կոնտակտավորներ են, երկու տարբեր ընտանիքների անդամներ:
Այսպիսով, առ այսօր Արցախում COVID-19-ը ախտորոշվել է 236 մարդու մոտ, որից 167-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 68, ընդհանուր մեկուսացված է 119 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 172 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 5 691 փորձանմուշի հետազոտություն: