Վաղը, կանխատեսվող ձյան տեղումներին զուգահեռ, «Սանիթեք» ընկերությունն իրականացնելու է ձնամաքրման աշխատանքներ Երեւանի բոլոր 12 վարչական շրջաններում՝ ապահովելով քաղաքացիների ազատ տեղաշարժը նախեւառաջ կենտրոնական, այնուհետեւ՝ երկրորդական փողոցներում եւ բակերում: Այդ մասին տեղեկացնում են ընկերությունից՝ նշելով, որ այս պահին պահեստավորված է ավելի քան 2000 տոննա աղ փողոցներն ու մայթերը մշակելու համար: Տեխնիկական աջակցության ավտոպարկը պատրաստ է սպասարկել 33-ից ավելի մեքենա-սարքավորումները 24 ժամ:
Բոլորովին նոր մեքենա-սարքավորումներով համալրված տեխնիկական կազմը՝ նախատեսված ձնամաքրման աշխատանքներն օպերատիվ և որակյալ կազմակերպելու համար, ինչպես նաև 400-ից ավելի աշխատակիցներ կազմ ու պատրաստ են աշխատելու ձյան տեղումների պայմաններում 24-ժամյա գրաֆիկով՝ հայտնում են ընկերությունից:
«Սանիթեք» ընկերությունը միաժամանակ հորդորում է Երեւան քաղաքի բնակիչներին հնարավորության սահմաններում մասնակից լինել հատկապես բակերի ձյան մաքրման աշխատանքներին կամ, պարզապես, օգնել «Սանիթեքի» թիմին՝ որեւէ խնդիր նկատելու դեպքում զանգահարելով թեժ գծի՝ 80-90 հեռախոսահամարին, գրելով «Սանիթեքի» պաշտոնական էջին Ֆեյսբուք սոցիալական ցանցում կամ զանգահարելով ընկերության հաղորդակցական թիմին 099 58 80 90 հեռախոսահամարով: