Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 259-ով՝ հուլիսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 38 196 -ի, բուժվածներինը՝ 542-ով՝ դառնալով 28 366, արձանագրվել է մահվան 5 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 728-ի:
Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Ըստ աղբյուրի՝ առ այսօր կորոնավիրուսով վարակված ևս 225 մարդ մահացել է այլ հիվանդությունների պատճառով:
Ինչ վերաբերվում է 5 մահվան ելքերին՝ նախարարությունից տեղեկացնում են․
«Պացիենտները եղել են 75 (տղամարդ), 83 (տղամարդ), 90 (կին), 83 (տղամարդ) և 55 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8877 մարդ: Նախորդ օրն իրականացվել 1374 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 161 754-ի: