Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ 120 կրակոց է արձակել․ ՀՀ պետական սահմանին հարաբերական անդորր է - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ 120 կրակոց է արձակել․ ՀՀ պետական սահմանին հարաբերական անդորր է

2020-07-30 12:52 , Общество, 1168

Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ 120 կրակոց է արձակել․ ՀՀ պետական սահմանին հարաբերական անդորր է

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 120 կրակոց:

«Ճամբարակ բնակավայրի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 2 անգամ:

Չինարի, Այգեձոր, Մովսես, Պառավաքար, Կոթի բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 8 անգամ:

Երասխ, Արենի, Զանգակատուն բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 5 անգամ:

Հակառակորդը մեկական անգամ անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» և «ՕՍԱ-ԱԿ» համալիրներից։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով»,-ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть