Քիչ առաջ շտապօգնության ավտոմեքենա է կողաշրջվել, որի հետևանքով 3 աշխատակիցները՝բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի փոխանցմամբ՝ ներկա պահին տուժածները գտնվում են հետազոտման փուլում, վարորդի վիճակը գնահատվում է միջին ծանրության՝ ունի աջ վերին վերջույթի բազմաբեկոր կոտրվածք, բժշկի վիճակը գնահատվում է բավարար, իսկ բուժքրոջ վիճակը՝ կայուն՝ միջին ծանրության։
Ներկա պահին տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։