Անչափահասների և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով ոստիկանությունում թեժ գիծ է գործում - RadioVan.fm

Онлайн

Անչափահասների և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով ոստիկանությունում թեժ գիծ է գործում

2020-07-29 15:54 , Право, 1226

Անչափահասների և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով ոստիկանությունում թեժ գիծ է գործում

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ անչափահասների հետ կապված խնդիրների և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերում աջակցություն ցուցաբերելու նպատակով ոստիկանությունում գործում է թեժ գիծ:

Հարցերի դեպքում առաջարկվում է զանգել 010596655 հեռախոսահամարով՝ երկուշաբթիից-ուրբաթ, ժամը 09.00-18.00-ն։

Ոստիկանությունից նախօրեին էլ հայտնել էին, որ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11-12-ը, ծնողներն իրենց անչափահաս երեխաների հետ կապված խորհրդատվական աջակցության, անհրաժեշտության դեպքում՝ իրավական աջակցության հարցերով կարող են սկայպի միջոցով` Armenian Police հասցեով, դիմել ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին:

«Ամառային արձակուրդի օրերին երեխաներն առավել ազատ են և ուշադրությունից դուրս մնալով՝ ինչ-որ պահի կարող են դրսևորել հակահասարակական վարք, նաև խախտել համավարակով պայմանավորված վարքականոնները»,-ասված էր ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть