Մի քանի տասնյակ տոննա կենցաղային թափոն և տիղմ է հանվել․«Հարավկովկասյան երկաթուղի»-ները գյումրեցիներին կոչ է անում կենցաղային աղբը չթափել Գորգոբա գետակի հունը - RadioVan.fm

Онлайн

Մի քանի տասնյակ տոննա կենցաղային թափոն և տիղմ է հանվել․«Հարավկովկասյան երկաթուղի»-ները գյումրեցիներին կոչ է անում կենցաղային աղբը չթափել Գորգոբա գետակի հունը

2020-07-29 14:23 , Общество, 1184

Մի քանի տասնյակ տոննա կենցաղային թափոն և տիղմ է հանվել․«Հարավկովկասյան երկաթուղի»-ները գյումրեցիներին կոչ է անում կենցաղային աղբը չթափել Գորգոբա գետակի հունը

«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը գյումրեցիներին կոչ է անում կենցաղային աղբը չթափել Գորգոբա գետակի հունը։

Ընկերությունից նշում են, որ հունիսին ընթացած հորդառատ անձրևներն ու երկաթուղային գծերի տակ անցնող թունելում աղբի կուտակումը քաղաքի կայարանամերձ հրապարակի և երկաթուղային գծերի հեղեղման պատճառ էին հանդիսացել և, որ Գյումրու գծային-կայարանային միության ուժերով՝ Գյումրու քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, Գորգոբա գետակի հունը մաքրվել է:

«Այս ջրանցքն անցնում է քաղաքի տարածքով, և բնակիչներն այստեղ են նետում կենցաղային թափոնները, ինչը 17 մետր երկարությամբ երկաթուղային հատվածի տակ անցնող թունելի խցանում է առաջացրել:

Մաքրման աշխատանքների ընթացքում կիրառված ինժեներական լուծումների շնորհիվ թունելից հանվել են մի քանի տասնյակ տոննա կենցաղային թափոններ և տիղմ, իսկ թունելի մուտքն կահավորվեց աղբահավաք հատուկ կոնստրուկցիաներով»,-ընդգծում են «Հարավկովկասյան երկաթուղի»-ներից՝ գյումրեցիներին հորդորելով կենցաղային աղբը չգցել Գորգոբա գետակի հունը և պահպանել սանիտարական նորմերը:

Лента

Рекомендуем посмотреть