Կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է հաստատվել հայկական երկրորդ հանրապետությունում։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 1-ական դեպք արձանագրվել է Մարտակերտում և Այգեստանում, 9-ը՝ Ստեփանակերտում: Բոլոր նոր դեպքերը հայտնաբերվել են նախկինում հաստատված օջախների կոնտակտավորների և ընտանիքների անդամների մոտ:
Միաժամանակ նշվում է, որ կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի ապաքինվել է։
Արցախում առ այսօր COVID-19-ը ախտորոշվել է 228 մարդու մոտ, որից 162-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 121 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 210 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 5 201 փորձանմուշի հետազոտություն: