308 նոր դեպք, 467 ապաքինված, 4+2 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

308 նոր դեպք, 467 ապաքինված, 4+2 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-07-29 13:38 , Общество, 1323

308 նոր դեպք, 467 ապաքինված, 4+2 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 308-ով՝ հուլիսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 37 937 -ի, բուժվածներինը՝ 467-ով՝ դառնալով 27 824, արձանագրվել է մահվան 4 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 723-ի:

Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Առ այսօր գրանցված նման դեպքերի թիվը 225 է։

Ինչ վերաբերվում է 4 մահվան ելքերին՝ նախարարությունից տեղեկացնում են․

«Պացիենտները եղել են 83 (կին), 64 (կին), 84(տղամարդ) և 68 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9165 մարդ: Նախորդ օրն իրականացվել 1853 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 160 380-ի:

Лента

Рекомендуем посмотреть