«Ցավալի է, բայց փաստ։ Կարծում եմ՝ ԱՄՈՒԼՍԱՐԻ հարցում, կառավարության լուռ թողտվությամբ արյունահեղություն է հասունանում...»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի պահապան բնապահպան-ակտիվիստ Շիրակ Բունաթյանը:
Նա նաև տեսանյութ է հրապարակել երեկ երեկոյան Ամուլսարի պաշտպանների, ոստիկանության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած քաշքշուկի վերաբերյալ, ինչի հետևանքով մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ տարվել էին ոստիկանություն, ապա որոշ ժամանակ անց՝ ազատ արձակվել։