Առաջիկա երեք տարում սահմանամերձ 36 բնակավայրերը պետությունից սոցիալական աջակցություն կստանան։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Սիփան Փաշինյանի հեղինակած օրինագծի համաձայն՝ պետությունը կշարունակի մասամբ փոխհատուցել նշյալ համայնքների բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի, գազի, ինչպես նաև ոռոգման ջրի գումարը, ամբողջությամբ՝ հողի և գույքի հարկը, նաև առաջարկվում է փոխհատուցել դպրոցական դասագրքերի վճարը՝ ամբողջությամբ կամ 50 տոկոսով։
Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները։
«Սահմանապահ, կողքիդ ենք...
Առաջիկա երեք տարում ևս պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած
50% էլեկտրաէներգիան
50% բնական գազը
50% ոռոգման ջուրը
ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ կվճարի սահմանապահի
100% հողի հարկը
100% գույքահարկը
ԱՅՍՈՒՀԵՏ սահմանապահ աշակերտներին դասագրքերը կտրվեն
50% զեղչված կամ
ԱՆՎՃԱՐ
Ադրբեջանական վայրագություններից վնասված բնակելի տները, օրենքի ուժով
100% կվերականգնվեն անվճար( աշխ. սկսվել են)
Սպանված գյուղ. և/կամ մսատու կենդանիների համար կտրվի
100% փոխհատուցում սպանված մսատու կենդանիների համար
Աստված մի արասցե, վիրավորվելու հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերելու դեպքում միանվագ
1-3 մլն դրամ + անվճար բուժօգնություն
5 մլն դրամ զոհվածի ընտանիքին
Սիրելի հայրենակիցներ, սիրով տեղեկացնում եմ, որ Կառավարության քննարկումներից հետո Eduard Aghajanyan արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել իմ և Sipan Pashinyan-ի հեղինակած օրենսդրական նախագիծը։ Օրենքի այս լրացումներն ու փոփոխությունները հակառակորդի ուղիղ նշանառության տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին հնարավորություն կտան մինչև 2024 թ. հունվարի մեկը պետությությունից ստանալ վերոնշյալ աջակցությունները։
Հ.Գ. գործընկերներ այլ պատգամավորի հետ այս պահին աշխատում ենք ուսման վարձերը և մանկապարտեզները փոխհատուցելու տարբերակների վրա»,-նշված է պատգամավորի գրառման մեջ։