Կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է հաստատվել հայկական երկրորդ հանրապետությունում։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դեպքերը կապակցված են Մարտակերտում հաստատված օջախի հետ: Միաժամանակ նշվում է, որ կորոնավիրուսով հիվանդ 1 քաղաքացի ապաքինվել է, բժիշկների գնահատմամբ՝ 9 հիվանդի վիճակը ծանր է, 8-ինը՝ միջին ծանրության:
Արցախում առ այսօր COVID-19-ը ախտորոշվել է 217 մարդու մոտ, որից 154-ը հաղթահարել է հիվանդությունը, մահվան ելքեր չեն արձանագրվել։
Փաստացի բուժում է ստանում 62, ընդհանուր մեկուսացված է 126 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 217 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 991 փորձանմուշի հետազոտություն: