Կորոնավիրուսի 3 նոր դեպք Արցախում․ վարակակիրների ընդհանուր թիվը դարձավ 215 - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսի 3 նոր դեպք Արցախում․ վարակակիրների ընդհանուր թիվը դարձավ 215

2020-07-27 13:48 , Общество, 1163

Կորոնավիրուսի 3 նոր դեպք Արցախում․ վարակակիրների ընդհանուր թիվը դարձավ 215

Կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է հաստատվել հայկական երկրորդ հանրապետությունում։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են՝ նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, 1-ն էլ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից:

Միաժամանակ նշվում է, որ կորոնավիրուսով հիվանդ 5 քաղաքացի ապաքինվել է, 9-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության:

Արցախում առ այսօր COVID-19-ը ախտորոշվել է 215 մարդու մոտ, որից 153-ը հաղթահարել է հիվանդությունը, մահվան ելքեր չեն արձանագրվել։

Փաստացի բուժում է ստանում 61, ընդհանուր մեկուսացված է 128 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 774 փորձանմուշի հետազոտություն:

Лента

Рекомендуем посмотреть