Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 73-ով՝ հուլիսի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 37 390-ի, բուժվածներինը՝ 187-ով՝ դառնալով 26 665, արձանագրվել է մահվան ևս 6 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 711-ի:
Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս մեկ դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: առ այսօր գրանցված նման դեպքերի թիվը 221 է։
Ինչ վերաբերվում է 6 մահվան ելքերին՝ նախարարությունից տեղեկացնում են․
«Պացիենտները եղել են 63 (տղամարդ), 81 (կին), 54 (տղամարդ), 68 (կին), 80 (կին) և 56 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9793 մարդ: Նախորդ օրն իրականացվել 314 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 157 466-ի: