Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 28 ուսանողուհիներ այսուհետև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից կստանան կրթաթոշակներ։Կրթաթոշակը դրամական փոխանցման տեսքով ամեն ամիս ուսանողուհիներին կտրվի 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում։
«Իրականում մեր ցանկությունն է, որպեսզի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը դառնա մեր երկրի ամենագրավիչ կրթական հաստատություններից մեկը։ Այն գումարը, որ նախատեսել է հիմնադրամը որպես կրթաթոշակ ձեզ հատկացնելու, համապատասխանում է այսօր բուհերում սովորող ուսանողների կրթաթոշակին։ Սա կգումարվի ձեր կրթաթոշակին, որը հատկացվում է պաշտպանության նախարարության կողմից, և դուք մի փոքր ավելի շատ խնդիրներ կկարողանանք լուծել»,-այսօր հավաստագրերի հանձնման արարողության ընթացքում դիմելով ներկա աղջիկ կուրսանտներին՝ ասել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:
Նա նաև կոչ է արել աղջիկ կուրսանտներին ռազմական մասնագիտությունը վարակիչ դարձնել շրջապատում: