«Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են հայաստանյան տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին, անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում են սոցիալական հարցումներ` ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար»․ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտման լուրը հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։
Նշվում է, որ, մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից։
ԱԱԾ-ն կոչ է անում քաղաքացիներին կապ չհաստատել, տվյալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին, իսկ անկախ հետազոտությունների հարցումներին պատասխանել միայն զանգահարողի ինքնությունը պարզելուց և դրանում համոզվելուց հետո: