Կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է հաստատվել հայկական երկրորդ հանրապետությունում։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրներից 5-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ: Մեկ դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի բնակչի մոտ:
Միևնույն ժամանակ, ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի:
Արցախում առ այսօր COVID-19-ը ախտորոշվել է 193 մարդու մոտ, որից 147-ը հաղթահարել է հիվանդությունը, մահվան ելքեր չեն արձանագրվել։
Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 98 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 130 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 346 փորձանմուշի հետազոտություն: