451 նոր դեպք, 490 ապաքինված, 5 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

451 նոր դեպք, 490 ապաքինված, 5 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-07-24 12:46 , Общество, 1196

451 նոր դեպք, 490 ապաքինված, 5 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 451-ով՝ հուլիսի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 36 613-ի, բուժվածներինը՝ 490-ով՝ դառնալով 25 734, արձանագրվել է մահվան ևս 4 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 692-ի:

Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս մեկ դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: առ այսօր գրանցված նման դեպքերի թիվը 218 է։

Ինչ վերաբերվում է 4 մահվան ելքերին՝ նախարարությունից տեղեկացնում են․

«Պացիենտները եղել են 89 (տղամարդ), 90 (կին), 65 (կին) և 88 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9969 մարդ: Նախորդ օրն իրականացվել 1935 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 153 814-ի:

Лента

Рекомендуем посмотреть