Մնացականյան-Բորել հեռախոսազրույցին միացել է Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարը - RadioVan.fm

Онлайн

Մնացականյան-Բորել հեռախոսազրույցին միացել է Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարը

2020-07-23 13:17 , Политика, 855

Մնացականյան-Բորել հեռախոսազրույցին միացել է Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարը

Հայաստանի արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) Զոհրաբ Մնացականյանը նախօրեին՝ հուլիսի 22-ին, հեռախոսազրույց է ունցել Եվրոպական Միության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Արտգործնախարարության տեղեկացմամբ՝ Մնացականյանը անդրադարձ է կատարել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով լարված իրադրության շուրջ վերջին զարգացումներին:

Նախարարը կարևորել է լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի վերականգման ու ամրապնդման ուղղությամբ ձեռք բերված նախկին պայմանավորվածությունների կատարումը: Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը որպես առաջնային քայլ ընդգծել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից և պատերազմի սպառնալիքից հրաժարումը:

Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով հեռախոսազրույցի ձևաչափին, առանձնահատուկ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անփոխարինելի դերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Զոհրաբ Մնացականյանը նաև բարձր է գնահատել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության ձևաչափին, ինչպես նաև վերջինիս այն դիտարկումը, որ տարածաշրջանային երկրները պետք է ձեռնպահ մնան իրադրության ապակայունացմանն ուղղված գործողություններից:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար է նշանակվել մոտ մեկ շաբաթ առաջ՝ հուլիսի 16-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Էլմար Մամեդյարովին:

Лента

Рекомендуем посмотреть