Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 469-ով՝ հուլիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 36 162-ի, բուժվածներինը՝ 478-ով՝ դառնալով 25 244, արձանագրվել է մահվան ևս 10 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 688-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Ըստ աղբյուրի՝ առ այսօր գրանցվել է ևս 217 մահ, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Ինչ վերաբերվում է 10 նոր մահերին՝ առողջապահության նախարարությունից հայտնում են.
«Պացիենտները եղել են 78 (կին), 79 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 87 (տղամարդ), 86 (տղամարդ), 81 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 013 մարդ: Նախորդ օրն իրականացվել 1981 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 151 879-ի:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը