«Տղե՛րք, շա՜տ ենք ծիրանացել»․ Վլադիմիր Գասպարյան - RadioVan.fm

Онлайн

«Տղե՛րք, շա՜տ ենք ծիրանացել»․ Վլադիմիր Գասպարյան

2020-07-22 17:41 , Политика, 921

«Տղե՛րք, շա՜տ ենք ծիրանացել»․ Վլադիմիր Գասպարյան

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հետևել է վերջին օրերի իրադարձություններին ու հետևություններ արել, որոնց մասին ֆեսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել։

«Հետևում էի մեր «հզոր ծիրանային պատերազմներին» ու «ջախջախիչ հաղթանակներին» ու մտածում՝ երևի թե 1920 թիվը ծիրանը պակաս տարի է եղել, որ առանց մի կրակոցի թուրքին հանձնեցինք Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը, հետո նույն թուրքի պահանջով կնքեցինք Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, վերջում էլ մի բուռ Հայաստանը տվեցինք բոլշևիկին, որ գոնե վերջին մի քանի հազար հայը փրկվեն:

Պարզվում է՝ ծիրա՜ն չենք ունեցել, ծիրա՜ն...

Թե չէ ինչե՜ր կանեինք...

Հիմա ծիրանացել ենք, տղե՛րք, շա՜տ ենք ծիրանացել...

Ու կարծում ենք՝ դրսի «ծիրանակռվով» ներսի սահման ենք պահելու:

Բայց պատմությունը լրիվ հակառակն է հուշում...» ։

Лента

Рекомендуем посмотреть