Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ վարակակիրներից 4-ը Մարտակերտ քաղաքից են, միևնույն ընտանիքի անդամներ և գտնվում են մեկուսացման վայրում:
2 դեպք հայտնաբերվել է Ասկերան քաղաքի բնակիչների մոտ, ովքեր վերադարձել են ՀՀ-ից և COVID -19 –ը հաստատվել է սահմանային անցակետում ՊՇՌ թեստ հանձնելու արդյունքում:
Մյուս 4 նոր դեպքերը հաստատվել են Ստեփանակերտի բնակիչների մոտ, որից 3-ը նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ են, իսկ 1-ն էլ նոր օջախից է: Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվում:
Նշվում է, որ վարակի օջախ հանդիսացող վայրերը պարտադիր ախտահանվում են, իսկ կոնտակատավորներին՝ թեստավորում:
Ընդհանուր առմամբ, հայկական երկրորդ հանրապետությունում առ այսօր կորոնավարակի 183 դեպք է արձանագրվել, որից 144-ը ապաքինված, մահվան ելքեր չեն արձանագրվել։
Արցախում այս պահին մեկուսացված է 80, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 39 քաղաքացի:
Թեստավորման նպատակով վերջին 24 ժամում 103 նմուշառում է իրականացվել, մինչ այսօր իրականացվել է 4 043 փորձանմուշի հետազոտություն: