«Ոչ պատերազմին»․ այս կարգախոսով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ այսօր՝ հուլիսի 21-ին, Ախալքալաքի մարզադաշտում բազմամարդ խաղաղ ցույց է տեղի ունեցել։ Ջավախահայերն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին՝ նշելով, որ Ջավախքը միշտ Հայաստանի կողքին է:
Ակցիայի ավարտին մասնակիցները քոչարի են պարել։