Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ վարակակիրները Ստեփանակերտից են, նախկինում հաստատված օջախից:
Ընդհանուր առմամբ, հայկական երկրորդ հանրապետությունում առ այսօր կորոնավարակի 173 դեպք է արձանագրվել, որից 144-ը ապաքինված, մահվան ելքեր չեն արձանագրվել։
Արցախում այս պահին մեկուսացված է 66, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 29 քաղաքացի:
Նշվում է, որ թեստավորումների նպատակով 144 նմուշառում է իրականացվել, մինչ այսօր իրականացվել է 3940 փորձանմուշի հետազոտություն: