Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է է 273-ով՝ հուլիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 35 254-ի, բուժվածներինը՝ 704-ով՝ դառնալով դառնալով 24 206, արձանագրվել է մահվան ևս 12 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 662-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 215 է:
Ինչ վերաբերվում է 12 մահվան ելքերին՝ նախարարությունից տեղեկացնում են․
«Պացիենտները եղել են 75 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (կին), 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 92 (կին), 94 (կին), 85 (կին), 83 (կին), 80 (տղամարդ), 63 (տղամարդ) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 171 մարդ: Նախորդ օրն իրականացվել 1072 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 148 180-ի: