Ադրբեջանի հայտարարությունները խաղաղ գործընթացը վերադարձրեցին 2016թ. ապրիլ․ ՀՀ ԱԳՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի հայտարարությունները խաղաղ գործընթացը վերադարձրեցին 2016թ. ապրիլ․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

2020-07-20 19:31 , Политика, 813

Ադրբեջանի հայտարարությունները խաղաղ գործընթացը վերադարձրեցին 2016թ. ապրիլ․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

«Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի ղեկավարության կողմից ատելության հռետորաբանությունը և սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները, որոնց ֆոնին և տեղի ունեցավ վերջին սրացումը, խաղաղ գործընթացը վերադարձրեցին 2016թ. ապրիլի դրության»,-այդ մասին «Կոմերսանտ»-ի՝ «Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ ղարաբաղյան կարգավորումը հետին պլան է մղվել» հարցին ի պատասխան ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հարց ու պատասխաններն ամբողջությամբ՝ ստորև․

Հարց. Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ ղարաբաղյան կարգավորումը հետին պլան է մղվել:

Աննա Նաղդալյան. Դեռևս 2016թ. Ադրեջանը ծանր հարված հասցրեց խաղաղ գործընթացին, որի հետևանքները մինչև վերջ չէին հաղթահարվել: Վերջին երկու տարիների ընթացքում մենք արձանագրեցինք հստակ դրական տեղաշարժեր. նվազել էր հրադադարի ռեժիմի խախտման ցուցանիշը, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ, որի իրագործման առաջին քայլը դարձավ լրագրողների փոխանակման ծրագիրը: Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի ղեկավարության կողմից ատելության հռետորաբանությունը և սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները, որոնց ֆոնին և տեղի ունեցավ վերջին սրացումը, խաղաղ գործընթացը վերադարձրեցին 2016թ. ապրիլի դրության:

Հարց. Արդյո՞ք հետագայում խոսք կլինի մարդասիրական փոխանակումների վերաբերյալ:

Աննա Նաղդալյան. Մենք ավելի վաղ ձեռք էինք բերել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու վերաբերյալ պայմանավորվածություն: Սակայն վերջին իրադարձությունները և Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հայտարարություններն ի ցույց դրեցին, որ ոչ թե Ադրբեջանի իշխանությունները պետք է նախապատրաստեն ժողովրդին, այլ հակառակը՝ Ադրբեջանի ժողովուրդը պետք է իր ղեկավարությանը նախապատրաստի խաղաղությանը:

Лента

Рекомендуем посмотреть