Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ COVID-19-ով վարակված քաղաքացիներից 2-ը Ստեփանակերտից են, նախկինում հաստատված օջախից: 1 նոր դեպք էլ գրանցվել է Մարտակերտ քաղաքում, որտեղ վարակակրի շփման շրջանակը պարզելու, ինչպես նաև շրջակայքում վարակազերծման անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվում:
Միաժամանակ հաղորդվում է, որ կորոնավիրուսով հիվանդ 10 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունն ու լքել մեկուսացման վայրերը:
Ընդհանուր առմամբ, հայկական երկրորդ հանրապետությունում առ այսօր կորոնավարակի 171 դեպք է արձանագրվել, որից 144-ը ապաքինված, մահվան ելքեր չեն արձանագրվել։
Արցախում այս պահին մեկուսացված է 56, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 27 քաղաքացի:
Նշվում է, որ թեստավորումների նպատակով 94 նմուշառում է իրականացվել, մինչ այսօր իրականացվել է 3796 փորձանմուշի հետազոտություն: