Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է է 104-ով՝ հուլիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 34 981-ի, բուժվածներինը՝ 208-ով՝ դառնալով դառնալով 23 502, արձանագրվել է մահվան ևս 9 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 650-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 209 է:
Ինչ վերաբերվում է 8 մահվան ելքերին՝ նախարարությունից տեղեկացնում են․
«Պացիենտները եղել են 50 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (կին), 79 (կին), 88 (տղամարդ), 77 (կին), 62 (կին) և 53 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 620 մարդ:Նախորդ օրն իրականացվել 391 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 147 108-ի: