Արցախում համաներում կլինի - RadioVan.fm

Онлайн

Արցախում համաներում կլինի

2020-07-17 20:23 , Право, 1303

Արցախում համաներում կլինի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը։ Այդ մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից:

Նշյալ օրենքը Արցախի խորհրդարանականների քննարկմանն էր ներկայացրել Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը: Օրենքի նախագիծը միաձայն ընդունվել էր Արցախի Ազգային ժողովի՝ նախօրեին կայացած արտահերթ նիստում:

Նախօրեին անդրադառնալով օրինագծի ընդունմանը՝ նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտել էր, որ հատկապես համավարակի վտանգների պայմաններում համաներումը լրացուցիչ մարդասիրական քայլ է քրեական գործերով անցնող ու դատապարտված տասնյակ անձանց ու նրանց ընտանիքների նկատմամբ:

«Այն հնարավորություն է մեր բազմաթիվ հայրենակիցների համար նոր կյանք սկսելու և օրինական կյանքով ապրելու համար, և մենք բոլորս անելիքներ ունենք նրանց սոցիալական վերականգնմանը նպաստելու հարցում»,-գրել էր Արցախի նախագահը ֆեյսբուքյան իր էջում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть