Հակառակորդի կողմից 36 հայ զինծառայողի վիրավորման, 4-ի զոհվելու, 6 ավտոմեքենայի վնասման և սահմանամերձ բնակավայրերին հասցված տարբեր վնասների առթիվ 30 քրեական գործ է հարուցվել - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդի կողմից 36 հայ զինծառայողի վիրավորման, 4-ի զոհվելու, 6 ավտոմեքենայի վնասման և սահմանամերձ բնակավայրերին հասցված տարբեր վնասների առթիվ 30 քրեական գործ է հարուցվել

2020-07-16 23:30 , Право, 1815

Հակառակորդի կողմից 36 հայ զինծառայողի վիրավորման,  4-ի զոհվելու, 6 ավտոմեքենայի վնասման և սահմանամերձ բնակավայրերին հասցված տարբեր վնասների առթիվ 30 քրեական գործ է հարուցվել

2020թ. հուլիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի և հայկական մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ տանկից, 6 հարվածային անօդաչու թռչող սարքից, 82մմ և 120մմ ականանետերից, Դ30 հրանոթից և այլ հրետանային տեխնիկայիցարձակել են շուրջ 150 կրակոց:

Այդ մասին տարածած հաղորդագրությամբ հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն՝ նշելով, որ արձակված կրակոցների և դրանց հետևանքով պատճառված վնասների փաստերով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 34- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հատկանիշներով հարուցվել և քննվում է 30 քրեական գործ:

«Նախնական տվյալներով՝ հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել 36 զինծառայող,սպանվել՝ 4 զինծառայող, վնասվել՝ 6 ավտոմեքենա:

Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի վրա արձակված կրակոցներիհետևանքով վնասվել է 24 տուն, 1 կոնյակի և 1 գինու գործարան, 1 մանկապարտեզ, գերեզմանատուն, 4 ավտոմեքենա, 1 ջրագիծ, 1 գազատար, 1 ջերմոց, ոստիկանական 1 պահակակետ, որտեղ գտնվող 2 ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի այդ, մարմնական վնասվածք է ստացել 1 քաղաքացիական անձ:

Քրեական գործերով ողջ ծավալով կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները»,-ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Քննչականից միաժամանակ հայտնում են, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և Ժնևյան կոնվենցիաների պահանջները, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը կոպտորեն խախտելու, խաղաղ բնակչության ուղղությամբ ծանր հրետանային տեխնիկայով, ականանետերով և այլ զինատեսակներովկրակոցներ արձակելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված 30 քրեական գործով նախաքննությունները կազմակերպելու և դեպքերի վայրերի զննությունները ղեկավարելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մեկնել է ՀՀ Տավուշի մարզ, եղել Բերդ քաղաքի, Չինարի և Այգեպար բնակավայրերի դեպքերի վայրերում:

Քննչական կոմիտեի նախագահի ղեկավարությամբ կատարվել են դեպքերի վայրերի զննություններ, զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնի և Տավուշի մարզային քննչական վարչության աշխատակիցներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ 13 քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ խաղաղ բնակչության կյանքին, առողջությանը թիրախավորված ոտնձգելու դեպքերի առթիվ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть