ՀՀ ԱԳՆ-ն պետական ահաբեկչության դրսևորում է որակում Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին Ադրբեջանի սպառնալիքը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ԱԳՆ-ն պետական ահաբեկչության դրսևորում է որակում Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին Ադրբեջանի սպառնալիքը

2020-07-16 23:27 , Политика, 1286

ՀՀ ԱԳՆ-ն պետական ահաբեկչության դրսևորում է որակում Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին Ադրբեջանի սպառնալիքը

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին»,-այդ մասին հայտարարում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության (ՊՆ) կողմից Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծման սպառնալիքին:

«Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները:

Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, որոնք վկայում են միջազգային հանրության այդ անդամի ողջամտության և պատասխանատվության բացարձակ բացակայության մասին:

Ադրբեջանը պետք է օր առաջ հրապարակայնորեն հրաժարվի այս սպառնալիքներից»,-ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությունում:

Лента

Рекомендуем посмотреть