Այս օրերին առաջին անգամ գերազանց արդյունավետությամբ կիրառվեցին հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ)՝ պաշտպանական խնդիրների լուծման նպատակով։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Վերջին տարիների ընթացքում ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները մշակել են տարբեր տեսակի, թե՛ հարվածային, թե՛ հետախուզական նշանակության սարքեր, որոնք նախատեսված են ռազմական տարբեր իրավիճակներում խնդիրներ լուծելու համար։ Այս օրերին օգտագործվել են հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների մի փոքր մասը միայն»,-գրել է նախարարը:
Նշենք՝ ավելի վաղ ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամլո նախկին քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերի մարտական կիրառության օր:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը