Փակուղում հայտնված Ադրբեջանը ձեռնարկում է արկածախնդիր և ոչ կշռադատված քայլեր. ՀՀ ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

Փակուղում հայտնված Ադրբեջանը ձեռնարկում է արկածախնդիր և ոչ կշռադատված քայլեր. ՀՀ ԱԳՆ

2020-07-16 15:31 , Политика, 1055

Փակուղում հայտնված Ադրբեջանը ձեռնարկում է արկածախնդիր և ոչ կշռադատված քայլեր. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Հուլիսի 16-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը գրոհային խմբերի միջոցով վերսկսել են գործողություններ ՀՀ պետական սահմանի ուղղությամբ՝ Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի հատվածում, որն ուղեկցվել է ականանետների և հրանոթների կիրառմամբ: ՀՀ ԶՈւ կողմից համարժեք պատասխանից հետո ադրբեջանական ուժերը կորուստներով հետ են մղվել: Հաջողություն չարձանագրելով մարտի դաշտում՝ ադրբեջանական ստորաբաժանումներն անցել են Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծման՝ հանցավոր կերպով թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակչությունը։

Հատկանշական է, որ այս ագրեսիվ գործողությունը տեղի է ունեցել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության ուխտադրուժ խախտմամբ և սահմաններին հարաբերական անդորրի հաստատումն արձանագրող ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների հուլիսի 15-ի հայտարարությունից հետո:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում և այժմ ձեռնարկում է արկածախնդիր և ոչ կշռադատված քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առջև»։

Հավելենք, որ Իջևանում ձևավորված ճգնաժամային կենտրոնում այսօր կայացած ճեպազրույցում կենտրոնի համակարգող ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ մամլո նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ կոսգիշերից վերսկսված մարտերի հետևանքով հայկական կողմը մարդկային կորուստներ չունի, հակառակորդի կորուստները կարող են մոտ լինել մեկ-երկու տասնյակ:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть