Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 515-ով՝ հուլիսի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 33 559-ի, բուժվածներինը՝ 583-ով՝ դառնալով 21 931, արձանագրվել է մահվան ևս 15 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 607-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ առ այսօր գրանցվել է մահվան ևս 189 դեպք, երբ կորոնավիրուսով հիվանդները մահացել են այլ հիվանդության պատճառով:
Ինչ վերաբերվում է 15 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.
«Պացիենտները եղել են 74 (կին), 72 (կին), 70 (կին), 81 (կին), 84 (տղամարդ), 86 (տղամարդ), 74 (տղամարդ), 60 (կին), 88 (կին), 83 (տղամարդ), 88 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ), 65 (կին) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 832 մարդ: Նախորդ օրն իրականացվել 2190 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 141 410-ի:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը