Փլված տանիքներ, կոտրված պատուհաններ. ՀՀ սահմանամերձ գյուղերը՝ հրետակոծությունից հետո - RadioVan.fm

Онлайн

Փլված տանիքներ, կոտրված պատուհաններ. ՀՀ սահմանամերձ գյուղերը՝ հրետակոծությունից հետո  

2020-07-15 19:07 , Общество, 1341

Փլված տանիքներ, կոտրված պատուհաններ. ՀՀ սահմանամերձ գյուղերը՝ հրետակոծությունից հետո

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել Ադրբեջանի կողմից հրետակոծված սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերից: Տներ՝ փլված տանիքներով, կոտրված պատուհաններով, փաստերի առիթով քրեական գործ է հարուցվել:

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ից հակառակորդը պարբերաբար ապակայունացնում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակը։ Հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձից, հրետանային կրակ արձակելուց զատ, Ադրբեջանի զինուժը թիրախավորել է հայկական բնակավայրերը՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր, Պառավաքար համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը: Վնասվել են տներ, գազատար: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, տանկեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների՝ ոչնչացնելով Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը, մոտ 10 անօդաչու սարքեր։ Սահմանին լարվածությունը թուլացել է երեկ 18:00-ից սկսած: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար, միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել, իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է։

Ադրբեջանը հաստատել է 11 զոհի մասին, որոնց թվում բարձրաստիճան զինվորականներ են՝ Ադրբեջանի բանակի կորպուսներից մեկի հրետանու հրամանատար, գնդապետ Իլգար Միրզոևը, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը:

Հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի, մոտ երկու տասնյակ վիրավորներ: Այս պահին բուժում ստացող 10 զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть