515 նոր դեպք, 619 ապաքինված, մահվան 11+5 դեպք. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

515 նոր դեպք, 619 ապաքինված, մահվան 11+5 դեպք. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-07-15 15:09 , Общество, 1188

515 նոր դեպք, 619 ապաքինված, մահվան 11+5 դեպք. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 515-ով՝ հուլիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 33 005-ի, բուժվածներինը՝ 619-ով՝ դառնալով 21 348, արձանագրվել է մահվան ևս 11 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 592-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 189 է:

Ինչ վերաբերվում է 11 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.

«Պացիենտները եղել են 82 (կին), 63 (կին), 90 (տղամարդ), 77 (կին), 75 (կին), 53 (տղամարդ), 88 (կին), 84 (տղամարդ), 62 (կին), 84 (տղամարդ) և 88 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 876 մարդ: Նախորդ օրն իրականացվել 2418 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 139 220-ի:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть