Ադրբեջանցիները խուճապահար փախչում են․ փոխնախարարը լուսանկարներ է հրապարակել - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանցիները խուճապահար փախչում են․ փոխնախարարը լուսանկարներ է հրապարակել

2020-07-14 18:04 , Общество, 1424

Ադրբեջանցիները խուճապահար փախչում են․ փոխնախարարը լուսանկարներ է հրապարակել

«Ադրբեջանցիները խուճապահար փախնում են»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը՝ միաժամանակ հրապարակելով փաստող լուսանկարներ։

«Չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը չի թիրախավորում բնակավայրեր միևնույնն է սահմանակից բնակավայրերից բնակիչները փորձում են հեռանալ»,-հավելել է նա։

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ից հակառակորդը պարբերաբար ապակայունացնում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակը։ Հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձից, հրետանային կրակ արձակելուց զատ, Ադրբեջանի զինուժը արկեր է արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Այսօր էլ հաղորդվեց հարվածային անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները, թիրախավորելու մասին։ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների՝ ոչնչացնելով Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։ Ադրբեջանը հաստատել է իր արդեն 11 զոհերի՝ այդ թվում բարձրաստիճան սպաների, մասին, հայկական կողմը 2 զոհ ունի:

Պաշտպանության նախարարության (ՊՆ)մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈւ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։

Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության ԱԹՍ-ների մարտական կիրառության օր՝ ֆեյսբուքյան իր էջում 12 լեզվով գրել է ռազմական փորձագետ, ՊՆ մամո նախկին քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть