Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ 3-ը նախկինում հաստատված դեպքի ընտանիքի անդամներ են, 2-ն էլ նոր դեպքեր, որոնց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:
Միաժամանակ, հաղորդվում է, որ կորոնավիրուսով հիվանդ 4 քաղաքացի առողջացել է։
Ընդհանուր առմամբ, հայկական երկրորդ հանրապետությունում առ այսօր կորոնավարակի 153 դեպք է արձանագրվել, որից 124-ը ապաքինված, մահվան ելքեր չեն արձանագրվել։
Արցախում այս պահին մեկուսացված է 79, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 29 քաղաքացի:
Նշվում է, որ COVID-19-ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 3079 փորձանմուշի հետազոտություն: