Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է է 339-ով՝ հուլիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 32 490-ի, բուժվածներինը՝ 864-ով՝ դառնալով դառնալով 20 729, արձանագրվել է մահվան ևս 8 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 581-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 184 է:
Ինչ վերաբերվում է 8 մահվան ելքերին՝ նախարարությունից տեղեկացնում են․
«Պացիենտները եղել են 50 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (կին), 79 (կին), 88 (տղամարդ), 77 (կին), 62 (կին) և 53 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 996 մարդ:Նախորդ օրն իրականացվել 1115 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 136 802-ի: