Գյումրիում անձրաջրերն ու կարկուտը սառցաբեկորներ են գոյացրել՝ ծածկույթի տակ թողնելով մեքենաներ. փրկարարները ռետինե նավակներ են գործի դրել - RadioVan.fm

Онлайн

Գյումրիում անձրաջրերն ու կարկուտը սառցաբեկորներ են գոյացրել՝ ծածկույթի տակ թողնելով մեքենաներ. փրկարարները ռետինե նավակներ են գործի դրել

2020-07-13 21:20 , Общество, 1516

Գյումրիում անձրաջրերն ու կարկուտը սառցաբեկորներ են գոյացրել՝ ծածկույթի տակ թողնելով մեքենաներ. փրկարարները ռետինե նավակներ են գործի դրել

Այսօր Գյումրիում մի քանի ժամ տեղացած աննախադեպ հորդառատ անձրևն ու կարկուտն արտակարգ դրություն են ստեղծել։

Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ծառայության (ԱԻՆ ՓԾ) Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Գյումրիի մի շարք թաղամասեր ու փողոցներ ջրով են ողողված, Տերյան-Ախուրյանի խճուղու հատվածում մեքենաներ են ջրասույզ եղել։

Մարդկանց և մեքենաները տարհանելու համար լրացուցիչ ուժեր ու միջոցներ են ներգրավվել Արթիկի, Անիի, Ամասիայի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից։ Փրկարարները գործածել են նաև ռետինե նավակներ։ Գործի է դրվել 13 հրշեջ մեքենա։ Աշխատանքները տեղում ղեկավարում է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը, համագործակցում են Գյումրիի համայնքապետարանի և ոստիկանության հետ։

Տեսանյութը՝ «Ռադիո Վանի»-ի աղբյուրի։

Շիրակի մարզպետարանից վարորդներին զգուշացնում են աննախադեպ հորդառատ անձրևի պատճառով Գյումրիում երթևեկության դժվարանցանելիության մասին։ Նշվում է, որ փակ է Գարեգին Նժդեհի հրապարակը, Մուսայելյան փողոցը, Գյումրու Ավտոկայարանից Լալայան փողոց գնացող հատվածը, Գյումրու կայարանամերձ հրապարակը, Օզանյան փողոցը։ Մարզպետարանից վարորդներին խնդրում են երթևեկը պլանավորել քաղաքի այլ հատվածներով՝զերծ մնալով վերը նշված հատվածներից։

Лента

Рекомендуем посмотреть